copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:38 29-11-2021

Այնպիսի տարաձայնություններ չունենք, որ պառակտման հարց առաջանա․ Արա Զոհրաբյան

Մեկնարկել է «Ազատագրական շարժման» շտապ հավաքը Հանրապետության հրապարակում։
Հավաքից առաջ «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը պատասխանեց լրագրողների հարցերին, անդրադառնալով նաև այսօր 5165 շարժման հայտարարությանը, որ առանձին են շարունակելու իրենց ծրագրերն իրականացնել։

«Այս պահին որոշակի ծրագրով իրնեք են ապակենտրոն շարժում իրականացնում, «Ազատագրական շարժումն» էլ իրականացնում է իր ծրագիրը»,- ասաց Զոհրաբյանը՝ փորձելով պարզաբանում տալ,թե որն է եղել Ազատագրական շարժումից 5165 կուսակցության դուրս գալու պատճառը։

Հարցին թե արդյո՞ք միասին հնարավոր չէր ծրագիրն իրագործել, Զոհրաբյանն ուղղորդեց դիմել 5165 շարժման անդամներին․ «Կարևորը, որ մենք գործում ենք ընդհանուր նպատակով։Նույնիսկ մեր թիմի անդամների միջև է տարաձայնություն եղել։ Այնպիսի տարաձայնություններ չունենք, որ պառակտման հարց առաջանա։ Իրենք ասել են, պատճառաբանել են, մենք մեծ հարգանք ունենք իրենց նկատմամբ»,- ասաց Զոհրաբյանն ու հավելեց․«Մենք պահանջել ենք Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իրենք պահանջել են Կառավարության հրաժարականը։ Ըստ էության նույնաբովանդակ պահանջներ են, փորձելու ենք այդ նպատակին հասնելու համար համապատասխան գործողություններ մշակել և իրականացնել»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել