copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:42 29-11-2021

Թուրքիան ԱԹՍ-ներ կմատակարարի Ղազախստանին

Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերություն ընկերությունը (TUSAŞ) ANKA հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) կմատակարարի Ղազախստանին։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը։

Ինչպես տեղեկացնում է ermenihaber-ը, TUSAŞ-ն այդ մասին պայմանագիր է ստորագրել Ղազախստանի արդյունաբերական ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը ներկայացնող KAZSPECEXPORT մատակարարող ընկերության հետ։ Առաջին փուլում ղազախական կողմը նախատեսում է գնել 3 միավոր ANKA ԱԹՍ։

Մինչ այժմ 50 միավոր արտադրված MALE (Medium Altitude Long Endurance) դասի ANKA ԱԹՍ-ի առաջին գնորդը եղել է Թունիսը (3 միավոր)։ Այն այժմ ակտիվ կիրառվում է Թուրքիայի ռազմաօդային, ռազմածովային ուժերի, ինչպես նաև ժանդարմերիայի և Ազգային հետախուզության կազմակերպության կողմից։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում