copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:10 27-11-2021

«Հայաստան» համահայկական հիմնադրամ. չմիաբանվելու նուրբ արվեստը

Օրվա գլխավոր իրադարձություններից մեկը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստն էր, որի վերաբերյալ մամուլի մի քանի հաղորդագրություններ եղան։

Ուշագրավ է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը հիմնադրամի խորհրդի անդամ է, այս էլ որերորդ անգամ չի մասնակցել խորհրդի նիստին։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերից սկսած, երբ հիմնադրամի տնօրեն նշանակվեց Հայկակ Արշամյանը, Ռոբերտ Քոչարյանը խորհրդի նիստերին մասնակցելու հրավեր չի ստացել, ինչը Կանոնադրության խախտում է։

Երկու օր առաջ ՀՀ երկրորդ նախագահն ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրառում էր կատարել՝ նշելով պատճառները, թե ինչու այսօր չի մասնակցելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի խորհրդի 30-րդ նիստին։ Գրառման մեջ, մասնավորապես, նշվում է, որ պատճառն այն է, որ օրակարգում ներառված կետերից մեկը վերաբերում է հիմնադրամի կողմից ՀՀ Կառավարությանը փոխանցված և աուդիտորական ընկերությունների կողմից չհաստատված ծախսերի ծախսագրմանը։

Oragir.news-ի տեղեկություններով, ՀՀ երկրորդ նախագահը այս անգամ հրավիրված չի եղել հոգաբարձուների խորհրդի նիստին, իսկ թե ի՞նչ չափի գումարի և ո՞րն է նրան «անտեսելու» հիմնական պատճառը, փորձեցինք պարզել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանից, ով մեզ հետ զրույցում ասաց. «Նիստին չմասնակցելու հիմնական նպատակը հարյուր միլիոն դոլարը հաստատելու խնդիրն էր, ու քանի որ ինքը դեմ էր, որ դա հաստատվի այսօր, խորհուրդ էր տալիս այդ հարցն ընդհանրապես հանել»։

Ստացվում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի վարկանիշը բարձրացնելու և ընդհանրապես, համախմբվածության կոչերը պարզապես անհաջող PR ակցիաներ են, քանի որ նույնիսկ պատերազմից և այսօրվա աղետալի իրավիճակի ձևավորումից հետո նման կարևոր հարթակում խնդիրները լուծվում են քաղաքական մանր քինախնդրությամբ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում