Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:39 26-08-2022

«Վիվառոյի» սեփականատերերը օտարերկրյա քաղաքացիներ են. բանակից խուսափելու նուրբ արվեստը. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ զինված ուժերում պարտադիր զինծառայությունից խուսափելու համար 24 մլն դրամ գլխագին վճարելու հնարավորության մասին օրենքի նախագիծը փոթորկել է հայ հասարակությանը: Ստացվում է՝ փող ունեցողները, հարուստները կփրկեն իրենց երեխաներին, աղքատների զավակները՝ մսաղացի բերան կգնան: Այս ֆոնին հետաքրքիր է Հայաստանի ամենահարուստ ընտանիքներից մեկի պատմությունը:
Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական ֆինանսավորողները՝ Վահե, Վիգեն Բադալյանները, որ ՀՀ-ում հայտնի բուքմեյքերական «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ի սեփականատերերն են, 2016-ից ՀՀ քաղաքացի չեն կամ միայն ՀՀ քաղաքացի չեն: Նրանք շուրջ 2 մլն եվրոյի ներդրում են կատարել հրաշագեղ Մալթայում եւ դարձել Մալթայի քաղաքացի։ Ավելին, գործարար եղբայրների հետ քաղաքացիություն է ստացել նաեւ նրանց ընտանիքի 10-ը անդամ: Իհարկե, Բադալյանները մի առիթով «Հետք»-ին ասել են, որ Մալթայի քաղաքացի են դարձել, որպեսզի վիզայի խնդիր չունենան եւ 168 երկիր կարողանան ազատ մուտք գործել, բայց հասկանալի է, որ հիմնական խնդիրը մեծ ընտանիքի տղաներին բանակից ազատելն է: Ամբողջ հանրապետությանը սադրանքներով խաղամոլություն թելադրող, մեր աղքատիկ երկրում վիթխարի գումարներ աշխատող «Վիվառոյի» սեփականատերերը, փաստորեն, նաեւ օտարերկրացի են:
Տեղեկանալու համար, թե վորոնշյալ ընտանիքի քանի անդամ է ժամկետային զինվորական ծառայություն անցել, ու քանիսն են նախազորակոչային տարիքում, հետեւաբար՝ նաեւ հաշվառված ՊՆ-ի կողմից, «Ժողովուրդ» օրաթերթը Պաշտպանության նախարարություն հարցում է ուղարկել, ինչի պատասխանը ստանալուն պես կներկայացնենք»:
Ամբողջությամբ հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել