copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:55 27-11-2021

Քաղաքականությամբ զբաղվելն անօգուտ բան է, պետք է աշխատել. Հարություն Խաչատրյանը վերընտրվել է

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը միության 15-րդ համագումարում կրկին վերընտրվել է: Նա կատարել է իր նախընտրական ծրագրի բոլոր խոստումները, որոնցից առանցքայինը Կինոյի տան բոլոր դահլիճների դռների բացումն է:

Ինչպես ներկայացվեց հաշվետվության ընթացքում, Կինոյի տանը 4 տարիների ընթացքում 39364 հանդիսատես են ունեցել, հյուրընկալել են 6 կինոփառատոն, ու այդ շրջանակում ունեցել 132 սեանս:

Ընդլայնվել է միջազգային գործունեությունը՝ հատկապես իրանցի, հարավկորեացի, ռուս եւ իտալացի գործընկերների հետ: Ամենավերջին միջոցառումը «Իտալական կինոյի օրերն» էին: Արդեն իրականություն է նաեւ Ազգային սինեմատեկ-թանգարանը, որը բավականին հավակնոտ ծրագիր էր: Ընտրվել են պրոֆեսիոնալ կինեգիլդիաները, վերջերս էլ կայացել է Կինոգիլդիաների առաջին մրցանակաբաշխությունը:

Ընտրվելուն պես՝ Հարություն Խաչատրյանն ասաց, որ միության ներկայացուցիչների հետ միասին կշարունակի կյանքի կոչել այլ ծրագրեր եւ շարունակել դեռեւս չավարտվածները: Հատուկ ընդգծեց, որ չի սիրում քաղաքականությամբ զբաղվել, քանի որ դա անօգուտ զբաղմունք է, փոխարենը կարելի է աշխատել ու արարել:

Միության նախագահը խոսեց նաեւ կինոմիության տարածքների զավթումից՝ խնդիրը փորձում են լուծել դատական կարգով: Հարություն Խաչատրյանը պնդում է, որ գարեջրատուն ստեղծելու նպատակով կեղծ փաստաթղթերով խլել են միությանը պատկանող տարածքը, որը իրենք հույս ունեն վերադարձնել:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել