copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:19 27-11-2021

Խոսոշ վթար Կոտայքում․Mercedes-ը տապալել է գազախողովակի սյունը

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում 25-ամյա Արշակ Ղուկասյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտա-Երևանյան փողոց-Արզնի խճուղի խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը, տապալել այն, ապա բախվել կայանված վիճակում գտնվող 24-ամյա Սարգիս Խաչատրյանին պատկանող ՎԱԶ 2106 մակնիշի և 22-ամյա Սլավիկ Հարությունյանին պատկանող ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաներին։

Mercedes-ի վարորդը քաղաքացիների և վթարի վայրում գործող թունաքիմիկատների խանութի աշխատակիցների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Նիվայի գազաբալոնը պոկվել և շպրտվել է, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել, սակայն խանութի աշխատակիցներին հաջողվել է օպերատիվորեն նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն։ Նյութական խոշոր չափի վնաս է կրել նաև թունաքիմիկատների խանութը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ