copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:15 26-11-2021

Աֆղանական «Մոնա Լիզան» թալիբներից փախել է Իտալիա

Աֆղանստանի հայտնի բնակիչ Շարբաթ Գուլին, ով երիտասարդ տարիքում աշխարհով մեկ հայտնի է դարձել National Geographic ամսագրի շապիկին Սթիվ Մաքքարիի լուսանկարի շնորհիվ, ապաստան է ստացել Իտալիայում այն ​​բանից հետո, երբ իր հայրենիքում թալիբները իշխանության են եկել։ Այս մասին հայտնում է Իտալիայի կառավարության կայքը։

Նշվում է, որ Իտալիայի նախարարների կաբինետը ամռանը պարտավորություններ է ստանձնել Գուլիին և աֆղան մյուս փախստականներին տարհանելու համար։ Այժմ կինը 50 տարեկան է։ Նա իր վերջին տարիներն անցկացրել է Պակիստանում։

Գուլիի լուսանկարը հրապարակվել է National Geographic-ում 1985 թվականին և այդ ժամանակվանից դարձել է փախստականների խորհրդանիշ։ 2012 թվականին նկարն աճուրդում գնվել է 178,9 հազար դոլարով։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը