copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:49 26-11-2021

Սև ուրբաթ. Amazon-ի աշխատակիցները 20 երկրներում բողոքի ակցիա են իրականացնում

Աշխարհի խոշորագույն ինտերնետ ռիթեյլերի՝ Amazon-ի աշխատակիցները 20 երկրներում հայտարարել են գործադուլ Սև ուրբաթին՝ պահանջելով բարելավել աշխատանքային պայմանները: Այս մասին նախօրեին հաղորդել է Business Insider-ը։

Բողոքի ակցիաները անցկացվում են Make Amazon Pay (Ստիպեք Amazon-ին վճարել - խմբ.) նախաձեռնության շրջանակներում՝ 70 միջազգային միությունների և կազմակերպությունների հետ միասին: Դրանց թվում են՝ Greenpeace-ը, Oxfam-ը և Amazon Workers International-ը:

Սպասվում է, որ այսօր բողոքի ակցիաներին կմասնակցեն «նավթավերամշակման գործարանների, ֆաբրիկաների, պահեստների, տվյալների մշակման կենտրոնների և կորպորատիվ գրասենյակների» աշխատակիցները։

«Համավարակը ցույց տվեց, թե ինչպես է Amazon-ը շահույթը գերադասում աշխատողներից, հասարակությունից և մեր մոլորակից... Amazon-ը չափազանց շատ է վերցնում և տալիս է չափազանց շատ քիչ: Ժամանակն է ստիպել Amazon-ին վճարել»,- ասվում է ցուցարարների հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը