Ներքին 4 տարի առաջ - 15:12 26-11-2021

5165 շարժման անդամներին քիչ առաջ Հանրապետության հրապարակից բերման ենթարկեցին

5165 շարժման անդամները հայտնում են, որ քիչ առաջ Հանրապետության հրապարակից՝ կառավարության շենքի մոտից, ոստիկանական ուժերը բերման ենթարկեցին 5165 շարժման անդամներ ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանին, իրավաբան եւ "Իրավական պետություն" կուսակցության նախագահ Վարդան Քալանթարյանին, իրավագետ Արամ Պետրոսյանին եւ բժիշկ Արտակ Նաղդալյանին։

Նալբանդյան փողոց - Սախարովի հրապարակ խաչմերուկում իրականացվող նույնանման ակցիայի ընթացքում ոստիկանությունը բերման ենթարկեց նաև Զարթոնք կուսացության նախագահ Արա Զոհրաբյանին, Վազգեն Պետրոսյանին և ակցիայի մյուս մասնակիցներին։

Ակցիայի մասնակիցները պահանջում էին կասեցնել այսօր՝ Սոչիում կայանալիք հանդիպման շրջանակներում ստորագրվելիք դավադրությունը։

Խաղաղ ակցիան րոպեներ տևեց։ Կարճ ժամանակահատված անց ակցիայի մի քանի մասնակիցներին կտրուկ մոտեցան մի քանի տասնյակ ոստիկաններ և ուժով բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում