copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:47 26-11-2021

Ընտրողը շարունակում է անհատին ընտրել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանից, Գյումրիից ու Վանաձորից զատ, 2021-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել ու անցկացվելու հանրապետության բոլոր այն համայնքներում, որոնք 4000-ից ավելի ընտրող ունեն: Այդպես Ընտրական օրենսգիրքն է սահմանում:

Եւ սրանից հետո էապես աճել է քաղաքական ու համայնքային կյանքում կուսակցությունների պահանջարկը, բայց ոչ այն պատճառով, որ գաղափարական պայքարի ձգտողները շատացան, այլ որովհետեւ անձի պաշտամունքը մեր երկրում լոկալ, թե գլոբալ, շարունակվում է:

Իրենց նախընտրելի թեկնածուի անվան դիմաց համապատասխան նշան դնելուն սովոր քաղաքացիների համար համայնքների ամենագետ ղեկավարները գտան հարցի լուծում:

Բանն այն է, որ նոր Ընտրական օրենսգիրքը ինքնաառաջադրում թույլ չի տալիս, ու անգամ ինչ-որ համայնք երկար՝ մի քանի տասնամյակ, ղեկավարող համայնքապետը ստիպված է լինում համագործակցել որեւէ քաղաքական ուժի հետ: Երբեմն կլորիկ գումարի դիմաց կորած-մոլորված կուսակցությունները առաջադրում են որեւէ թեկնածուի՝ դաշինք կազմելով ուրիշ մեկի հետ եւ դաշինքի անունը դնելով թեկնածուի ազգանունը:

Այսպես փոխշահավետ գործարքից օգտվում են բոլոր կողմերը՝ թեկնածուն, որը ուզում է իր անունով հանդես գալ, բայց չէր կարող, ընտրողը, որը փնտրում է իր ճանաչած թեկնածուին եւ նրա անվան դիմաց է ծիտիկ նկարում, եւ կուսակցությունները, որոնք վաղուց քաղաքական պրոցեսներից դուրս էին, երբեմն անգամ ճանաչում են ձեռք բերում՝ որոշ դեպքերում փոխշահավետ ձեռքսեղման գնալով:

Վերջնարդյունքում պետք է արձանագրել, որ, միեւնույնն է, Հայաստանում թե՛ համապետական, թե համայնքային ընտրությունները եղել ու շարունակում են մնալ անձի ու անհատի ընտրություն։ Անկախ հանգամանքից՝ թեկնածուն ինքնաառաջադրվում էր նախկինում, թե ինչ-որ կուսակցություն է առաջադրում նրան, ընտրողն իրականում շարունակում է անհատին, ոչ թե կուսակցությանն ընտրել»

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը