copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:48 24-11-2021

Փաշինյանն ու ՌԴ փոխվարչապետը քննարկել են տրանսպորտային ուղիների վերականգնման հեռանկարները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին և ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին և Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի` հունվարի 11-ի հայտարարության շրջանակում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: