copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:44 15-03-2022

ՌԴ-ի և Իրանի ԱԳՆ ղեկավարները Մոսկվայում կքննարկեն միջուկային գործարքի վերականգնման հեռանկարները

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը կհանդիպի իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ, որն աշխատանքային այցով կժամանի Մոսկվա։

Երկու առանցքային հարցերը, որոնք կքննարկեն նախարարները, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայում տիրող իրավիճակն է և Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերսկսումը:

Ուկրաինայի հետ կապված պաշտոնական Թեհրանը ձևակերպել է իր դիրքորոշումը՝ դեմ արտահայտվելով պատժամիջոցային ճնշմանը։ Աբդոլլահիյանը, մասնավորապես, նշել է, որ «ուկրաինական ճգնաժամի հիմքում ՆԱՏՕ-ի սադրանքներն են», և ԱՄՆ-ի ու դաշինքի միջամտությունն այլևս չի «օգնի ճգնաժամի կարգավորմանը»։ Նրա կարծիքով, առաջնահերթ խնդիրը «կրակի դադարեցումն է և քաղաքական ու ժողովրդավարական լուծում գտնելու վրա կենտրոնանալը»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել