copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:29 24-11-2021

Տարբեր դիրքորոշումներ՝ մեկ նպատակ. ովքե՞ր են մասնակցում ցույցերին

«Ազատագրում» շարժումը շարունակում է օրեր առաջ սկսած պայքարը։ Ղեկավար կազմը «Զարթոնք» և «5165» կուսակցություններն են։

Oragir.News-ը կապ հաստատեց խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ հասկանալու, թե ովքեր են մասնակցում կամ պատրաստվում մասնակցել ազատագրական շարժման խաղաղ ցույցերին։

Խորհրդարանական «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշեց, որ խմբակցության պատգամավորները չեն մասնակցելու որպես մեկ միավոր, այլ շարունակելու են մասնակցել առանձին-առանձին։ «Գեղամ Նազարյանը, Գեղամ Մանուկյանը մասնակցել են, և պատգամավորները անհատապես մասնակցում են»,- ասաց նա։

ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից պատգամավոր Աննա Մկրտչյանն ասաց. «Ես որևէ բան չեմ կարող ասել, կապվեք խմբակցության քարտուղարի կամ ղեկավարի հետ։

Այնուհետև կապ հաստատեցինք «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, պատգամավոր Հայկ Մամիջանյանի հետ, ով ասաց. «Ես ԱԺ բակում էլ եմ ասել, որ մենք ամեն ձևով աջակցելու ենք իրենց և կանգնած ենք իրենց կողքին, այսինքն՝ ներկա պահին բոլոր գործիքներն իրենց և մնացյալ բոլոր ընդդիմադիր ուժերի տրամադրության տակ են»,- նշեց նա։

Արտախորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, նախկին պատգամավոր Իվետա Տոնայանը մեր հարցը լսելուց հետո, խուսափելով պատասխանից, անմիջապես անջատեց հեռախոսը։

Իսկ Արման Աբովյանն ասաց. «Ես քաղաքում չեմ, չգիտեմ ինչ ա կատարվում Երևանում»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանն ասաց. «Նման քննարկում կուսակցության շրջանում չի եղել։ Մենք արձանագրել ենք, որ ընտրություններից անցել է 4-5 ամիս, և հարցադրում է հնչել՝ քաղաքացիների մեջ կա՞ արդյոք դիրքորոշման ընտրությունների վերաբերյալ փոփոխություն, այսինքն՝ եթե վաղը լինեն ընտրություններ, կփոխվի՞ պատկերը։ Ընդհանուր տեսակտեն այն է եղել, որ ընդդիմության շարքում հնարավոր փոփոխութուն կարող է լինել, քանի որ, ուզենք թե ոչ, իշխանության ձայների կորուստ այս կարճ ժամանակահատվածում չի նկատվել»,- նշեց Խաժակյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Հանրապետության հրապարակում էր «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանը։ Oragir.News-ը նկատել էր նաև «Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակ Սոս Հակոբյանին, մշակութային գործիչ Հրանտ Թոխատյանին, «Հելսինկյան կոմիտեի» նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ