copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:17 24-11-2021

Վրաստանում դեկտեմբերի 1-ից կհանվի սրճարանների և ռեստորանների աշխատանքի սահմանափակումը

Վրաստանում դեկտեմբերի 1-ից կհանվեն սրճարանների և ռեստորանների աշխատանքի սահմանափակումները։ Հասարակական սննդի օբյեկտները կկարողանան այցելուներ ընդունել ժամը 23:00-ից հետո։ Այս մասին հայտարարել է Միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն։

Որոշումը կապված է երկրում, այսպես կոչված, «կանաչ անցաթղթի» համակարգի ներդրման հետ։ «Կանաչ» կարգավիճակ կստանան նրանք, ովքեր անցել են պատվաստման ամբողջական կուրսը, և նրանք, ովքեր արդեն հիվանդացել են կորոնավիրուսով։ Բացի դրանից, անցաթուղթ կարելի է ստանալ՝ անցնելով արագ թեստ, որը կգործի 24 ժամ, կամ ՊՇՌ թեստ՝ արված վերջին 72 ժամվա ընթացքում:

Դեկտեմբերի 1-ից առանց անցաթղթի անհնար կլինի մուտք գործել ռեստորաններ, սրճարաններ և բարեր, թատրոններ և կինոթատրոններ, թանգարաններ, խաղատներ, ֆիթնես ակումբներ, հյուրանոցներ և լեռնադահուկային հանգստավայրերի ճոպանուղիներ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը