copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:39 24-11-2021

Ժաննա Ֆրիսկեի ծնողները նոր դատ են սկսել Շեպելևի դեմ

2015 թվականին քաղցկեղից մահացած երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ծնողները վերսկսել են դատավարությունը նրա նախկին քաղաքացիական ամուսնու և որդու հոր դեմ։ Ինչպես հաղորդում է «Սթարհիթ»-ը՝ Վլադիմիր և Օլգա Ֆրիսկեները փորձում են հասնել այն բանին, որ արգելվի հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևին տնօրինել իրենց թոռան՝ Պլատոնի (Ֆրիսկեի և Շեպելևի որդու) մասնաբաժինը բնակարաններից մեկում։

Պարբերականի տեղեկատվությամբ՝ վիճելի բնակարանները, որոնցում բաժնեմասեր ունի երգչուհու ժառանգը, երկուսն են։ Առաջինը 100 մետրանոց բնակելի տարածք է, որը ծնողներն իրենք են գնել և անմիջապես մասամբ ձևակերպել թոռան անունով, այժմ բնակարանը տրվում է վարձով։ Երկրորդը՝ 80 քառակուսի, դրանում ամեն ինչ պահպանված է այնպես, ինչպես եղել է երգչուհու կյանքի օրոք։ Երկու բնակարաններում էլ Պլատոնին պատկանում է մեկ երրորդ մասը, մյուս երկու մասերը մնում են տատի ու պապի տրամադրության ներքո։ Սակայն մեկ տարի առաջ նրանք տղայի հորից՝ Շեպելևից, ստացել են երեխայի բաժնեմասերը վաճառելու մտադրության մասին ծանուցագիր և դիմել են դատարան։

Հայցերը զուգահեռաբար քննարկվել են Մոսկվայի Պրեսնենսկի և Խամովնիչեսկի դատարաններում, և երկու անգամ էլ դատարանն անցել է Շեպելևի կողմը, ինչպես նաև Մոսկվայի քաղաքային դատարանի։ Սակայն երգչուհու ծնողները որոշել են շարունակել ներկայացնել բողոքարկում։ Խամովնիչեսկի դատարանը հայտնել է, որ նոյեմբերի 18-ին լսվել է գործ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Ֆրիսկեի ընտանիքից բողոք ներկայացնելու վերջնաժամկետի վերականգնման վերաբերյալ. ժամկետը վերականգնվել է, բողոքը ներկայացվել:

Ընտանիքի փաստաբաններից մեկը հաղորդել է, որ 100 մետրանոց բնակարանի ճակատագիրը իրեն հայտնի չէ, սակայն, ըստ առկա տեղեկությունների, Շեպելևը դեռևս ոչ մի գործարք չի կատարել։ Ինչ վերաբերում է երկրորդին, ապա այն այժմ գտնվում է կալանքի տակ, քանի դեռ դատավարությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ