copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:46 24-11-2021

Սերժ Սարգսյանի փաստաբանը հաշտության հնարավորություն տեսնում է, Խաչատուր Սուքիասյանինը` ոչ

Երևանի քաղաքացիական դատարանում այսօր մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դատական նիստը։

Սերժ Սարգսյանն ու Խաչատուր Սուքիասյանը դատարան չեն ներկայացել։ Դատարանում միայն երկու կողմերի ներկայացուցիչներն են։

Դատավոր Սերգեյ Սահակյանի հարցին, թե արդյոք կողմերը տեսնում են գործը հաշտությամբ լուծելու հնարավորություն, Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը պատասխանեց. «Այո, կարող է լինել, եթե հայտարարվի, որ այն տեղեկությունները, որոնք հրապարակվել են, իրականությանը չեն համապատասխանում»։ Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցիչ, ԱԺ աշխատակազմի աշխատակից Լիլիթ Մարկոսյանը պատասխանեց, որ հաշտության հարցը չի կարող քննարկվել։

Սարգսյանի փաստաբանը պահանջում է նաև, որ Սուքիասյանը նույն հերքման տեքստը հրապարակի առնվազն 1000 տպաքանակ ունեցող ԶԼՄ-ում, իսկ ԱԺ աշխատակազմն այն հրապարակի իր պաշտոնական կայքում` դարձյալ առանց որևէ սեփական մեկնաբանության։

Բացի այդ, հայցով պահանջվում է Խաչատուր Սուքիասյանից բռնագանձել 1 մլն դրամ` որպես զրպարտության փոխհատուցում։

«Հայցի մեջ նշել ենք և հիմա էլ պնդում ենք, որ գումարն անմիջապես ամբողջությամբ փոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Հայցվորը նույնիսկ չի առարկում, որ Խաչատուր Սուքիասյանը գումարն ինքնուրույն փոխանցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»,- ասաց փաստաբանը։
Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցչը առարկություն ներկայացրեց` ասելով, որ հայցվող կողմը չի կարող իր հայցում հերքում պահանջել։

Դիրքորոշումների ներկայացման փուլում դատական նիստն ընդհատվեց Սերժ Սարգսյանի փաստաբանի միջնորդությամբ։ Նա հայտնեց, որ դասախոսում է ԵՊՀ–ում ու կարող է ուշանալ դասից։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց 2022թ.-ի հունվարի 17-ին` ժամը 11։30–ին։

Հիշեցնենք` օգոստոսի 25-ին ԱԺ նիստում ելույթ ունենալով` Խաչատուր Սուքիասյանն ասել էր, թե Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար «կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադեններում»:

Նրա պնդմամբ` այդ ամենը եղել է բանակի և պետության այլ ծախսերի հաշվին, և լայնամասշտաբ կոռուպցիա է եղել։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել