Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:39 23-11-2021

Դեբիլները թատրոնում ավելի վտանգավոր են, քան կյանքում. Կիրիլ Սերեբրեննիկով

«ՀայՖեստ» փառատոնի ZOOM հանդիպումներից մեկի հյուրը կինոյի և թատրոնի ռեժիսոր, թատերական դիզայներ Կիրիլ Սերեբրեննիկովն էր: Ճանաչված ռեժիսորը աշխատել է Մոսկվայի Չեխովի, Մեծ թատրոններում, Բեռլինի Կոմիշե օպեր և Շտուտգարտի օպերային թատրոններում, արժանացել բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ «Ոսկե դիմակի» եւ «Նիկայի»:

ZOOM հանդիպման ժամանակ Սերեբրեննիկովն ասաց, որ նախընտրում է ոչ դասական հեղինակների գործերի հիման վրա բեմադրություններ անել, քանի որ, օրինակ, Շեքսպիրի կամ Տոլստոյի դեպքում, երբ նույն գործի շատ մեկնաբանություններ կան, նրա ձեւակերպմամբ, ավելի բարդ է սեփական ձեռագիրը հստակ ձեւակերպելը եւ ազատ լինելը:

«Մինչդեռ ոչ դասական գրականության եւ դրամատուրգիայի հիման վրա բեմադրություն անելիս դու կարողանում ես քեզ հորինել որպես ռեժիսոր՝ քո ուզած ձեւով…»,-ասում է ռուս ռեժիսորը:

Ինչ վերաբերում է ամեն գնով՝ ներառյալ սոցիալական ցանցերի ու Tik-tok-ի միջոցով հետեւորդների հզոր բանակ եւ ճանաչում ձեռք բերելուն, Սերեբրեննիկովը չի կարծում, թե իրական թատերասերները Tik-tok-ում են: Ռեժիսորի ձեւակերպմամբ, թատրոն եկողները գրանցված չեն Tik-tok-ում եւ այլ նախասիրություններ ունեն:

Սերեբրեննիկովը համոզված է, որ թատրոնը կրթում է հանդիսատեսին, որը թատրոնի հետ հասակ է առնում ու ծերանում:

Իր ներկայացումների համար դերասաներ ընտրելիս ռեժիսորը բավականին բծախնդիր է: Նա պահաջնվող չափանիշները չթվարկեց, ուղղակի ասաց, որ անվրեպ կարողանում է որոշել՝ դա ի՞ր արտիստն է, թե՞ ոչ: Նա այդ համատեսքտում նույնիսկ կոպիտ արտահայտություն արեց. «Դեբիլները թատրոնում ավելի վտանգավոր են, քան կյանքում»:

Ճանաչված ռեժիսորը հանդիպման ժամանակ մի քիչ սեր բացատրեց Հայաստանին, խոսեց հայկական մշակութային ժառանգության, այցելած թանգարանների՝ այդ թվում Փարաջանովի, Ցեղասպանության թանգարանի եւ Մատենադարանի մասին: Ասաց, որ Ցեղասպանության թանգարանը ցավի տեղ է, բայց նաեւ ուժ է տալիս. «Այնտեղ լինելով՝ հասկացա, որ դուք ասում եք՝ այլեւս չենք ուզում լինել զոհ, ուզում ենք ստեղծել, արարել ու առաջ գնալ»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել