copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:07 23-11-2021

Uber ծառայությունը կանադացիներին առաջարկում է մարիխուանայի առաքում

Սննդի առաքման Uber Eats ծառայությունը Կանադայի Օնտարիո նահանգի բնակիչներին առաջարկել է ընկերության միջոցով պատվիրել մարիխուանա, հաղորդում է կանադական CTV News-ը։

Կանադայի բնակիչներն այժմ կարող են մարիխուանայի առաքման պատվերը տեղադրել Uber Eats հավելվածում, որտեղ պահանջվում է ընտրել «մարիխուանա» կատեգորիան և հաստատել, որ նրանք հասել են չափահաս տարիքի: Պատվերը կկատարվի մեկ ժամվա ընթացքում, այն կարելի է վերցնել Tokyo Smoke տեղական մանրածախ կետերի ցանցից:

Uber Eats Canada-ի գլխավոր տնօրեն Լոլա Քասիմի խոսքով՝ ընկերությունն առաջարկում է Կանադայում «օրինական կանեփ ձեռք բերելու անվտանգ և հարմար տարբերակներ», ինչը կօգնի «պայքարել անօրինական շուկայի դեմ», որին բաժին է ընկնում երկրում ոչ բժշկական ամբողջ մարիխուանայի ավելի քան 40%-ի վաճառքը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ