Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:38 22-11-2021

Ռուսաստանի առաջին մարզը չպատվաստվածների համար պարտադիր ինքնամեկուսացում է մտցրել

Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգը դարձել է Ռուսաստանի առաջին շրջանը, որը պարտադիր ինքնամեկուսացում է մտցրել չպատվաստված բնակիչների համար: Սահմանափակումը կգործի մինչև դեկտեմբերի 5-ը չորս մունիցիպալիտետներում՝ Նեֆտեյուգանսկ, Նյագան և Ուրայ քաղաքներում և Կոնդինսկի շրջանում։

«2021 թվականի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ը Նեֆտեյուգանսկում, Նյագանում, Ուրայում, Կոնդինսկի շրջաններում բնակվող քաղաքացիների համար սահմանվել է պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմ՝ բացառությամբ այն քաղաքացիների, ովքեր պատվաստվել են COVID-19-ի դեմ կամ նոր են ապաքինվել հիվանդությունից»,- ասված է մարզի իշխանության հաղորդագրության մեջ։

Նույն ժամանակահատվածում այս քաղաքապետարաններում արգելված է գիշերային ժամերին սրճարանների, ռեստորանների և ֆիթնես ակումբների աշխատանքը, դադարեցվել են մշակութային և սպորտային միջոցառումները, փակ են ուսումնական հաստատությունները։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել