copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:55 29-06-2024

Եվրամիությունը Բելառուսի դեմ մտցրել է մի շարք պատժամիջոցներ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի դեմ

Եվրամիությունը Բելառուսի դեմ մտցրել է մի շարք պատժամիջոցներ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի դեմ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են Ուկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության հետ կապված։
«Այդ համալիր միջոցներն ուղղված են մի շարք սահմանափակիչ միջոցների հայելային արտացոլմանը, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ եւ դրանով իսկ լուծում են շրջանցման խնդիրը՝ պայմանավորված ռուսական եւ բելառուսական տնտեսությունների ինտեգրման բարձր աստիճանով»,- նշվել է հաղորդագրությունում։ Մտցված սահմանափակիչ միջոցները կվերաբերեն բելառուսական տնտեսության տարբեր հատվածներին։

Մասնավորապես, ԵՄ-ը երկարացնում է երկակի նշանակության/առաջավոր տեխնոլոգիաների արտահանման արգելքը, ինչպես նաեւ մտցնում է լրացուցիչ արտահանական սահմանափակումներ այն ապրանքների համար, որոնք կարող են նպաստել Բելառուսի արդյունաբերական պոտենցիալի ամրապնդմանը։ Լրացուցիչ սահմանափակումներ կմտցվեն նաեւ ծովագնացության եւ ճոխության առարկաների հարցում։ Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա կարգելվի, մասնավորապես, ոսկու եւ ադամանդների ուղիղ կամ անուղղակի ներմուծումը, գնումը կամ փոխանցումը Բելառուսից, ինչպես նաեւ հելիումինը, ածխինը եւ հանքանյութերինը, ներառյալ հում նավթը։

Պատժամիջոցները նաեւ կվերաբերեն հաշվապահական եւ ճարտարապետական ծառայությունների արգելքին, ավտոտրանսպորտով բեռնափոխադրմանը ԵՄ տարածքում կցորդիչով եւ կիսակցորդիչով՝ գրանցված Բելառուսում, այդ թվում բեռնատարներով՝ գրանցված Բելառուսի սահմաններից դուրս։
Բացի այդ, այսօրվա որոշումը պահանջում է, որ ԵՄ արտահանողները իրենց ապագա պայմանագրերում ներառեն այսպես կոչված «արգելքի մասին վերապահումը», որի համաձայն՝ գործարքով արգելվում է վերարտահանումը Բելառուս կամ զգայուն ապրանքների եւ տեխնոլոգիաների, մարտական հանդերձանքի, հրազենի եւ զինամթերքների վերարտահանումը՝ Բելառուսում օգտագործման համար։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում