copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:19 22-11-2021

Լեհաստանի սահմանն են փորձել ճեղքել 150 ներգաղթյալներ

Լեհ-բելառուսական սահմանին կիրակի օրը՝ նոյեմբերի 21-ին, ներգաղթյալները լեհական սահմանը ճեղքելու հերթական փորձն են կատարել։ Լեհաստանի սահմանապահ ծառայությունը միջադեպի տեսանյութը հրապարակել է Twitter-ում։

«Նոյեմբերի 21-ին Դուբիչե-Ցերկևնայում ուղեկալի կողմից հսկվող հատվածում մոտ 150 ագրեսիվ օտարերկրացիներ փորձել են ներթափանցել Լեհաստանի տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը հաղորդել է նաև, որ ընդհանուր առմամբ կիրակի օրը սահմանն ապօրինի հատելու 346 փորձ է արձանագրվել։

58 մարդու նկատմամբ կայացել է Լեհաստանի տարածքից արտաքսման վճիռ։ Մնացած փորձերը կանխվել են։

Հանցակցության համար ձերբակալվել են երեք մարդ՝ Սիրիայի երկու քաղաքացիներ և Վրաստանի մեկ քաղաքացի։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ