copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:32 22-11-2021

Իտալիայում հրաբխի պատճառով տարհանվել է կղզու բնակչության մեկ երրորդը

Իտալիայում Սիցիլիայից հյուսիս գտնվող Վուլկանո կղզուց, հրաբխի ակտիվության բարձրացման պատճառով, տարհանվել է բնակչության մեկ երրորդը՝ մոտ 150 մարդ։ Համապատասխան կարգադրությունն արվել է կղզու վարչակազմի ղեկավար կողմից, հաղորդում է The Guardian-ը։

Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի (INGV) գիտնականները հաղորդել են օդում թթվածնի մակարդակը նվազեցնող և շնչառությունը դժվարացնող ծանր գազերի քանակի ավելացման մասին:

«Ստացված տվյալները վկայում են գազերի քանակի ավելացման մասին, որը լուրջ անհանգստություն է առաջացնում, քանի որ դրանք կարող են վտանգ ներկայացնել հանրային առողջության համար»,- ասել է կղզու վարչակազմի ղեկավար Մարկո Ջորջիանին։

Տեղական իշխանությունները կղզին հայտարարել են «կարմիր գոտի» և ժամը 23:00-ից մինչև 6:00-ն ընկած ժամանակահատվածում սահմանափակել են բնակիչների տեղաշարժը։

Զբոսաշրջիկներին արգելվել է այցելել կղզի՝ հաջորդ ամսվա ընթացքում։

Վուլկանոն փոքր հրաբխային կղզի է, որը գտնվում է Սիցիլիայից մոտ 20 կիլոմետր հյուսիս: Կղզու խառնարաններից մեկը գործող է, սակայն վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1888-1890 թվականներին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի