copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:17 21-11-2021

ԱՄՆ-ն Իրաքում իր մարտական ​​առաքելությունը կավարտի մինչև տարեվերջ

ԱՄՆ-ն Իրաքում իր մարտական ​​առաքելությունը կավարտի մինչև 2021 թվականի վերջը և համաձայնագրերի համաձայն՝ կլքի երկիրը։ Նոյեմբերի 20-ին այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին Բահրեյնում Մանամյան երկխոսության ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և իր իրաքցի գործընկեր Ջումա Ինադի հանդիպման արդյունքների հիման վրա։

Օսթինը վերահաստատել է Միացյալ Նահանգների և Իրաքի միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը և ընդգծել Վաշինգտոնի շարունակական նվիրվածությունը ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության ոչնչացման առաքելությանը։

Մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ Միացյալ Նահանգները մնում է արաբական երկրում՝ կառավարության հրավերով՝ աջակցելու Իրաքի անվտանգության ուժերին և օգնելու ԴԱԻՇ-ի դեմ պայքարում։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կշարունակի կատարել 2021 թվականի հուլիսին սահմանված իր պարտավորությունները։ Մասնավորապես, Օսթինը խոստացել է, որ մինչև տարեվերջ Իրաքում մարտական ​​առաջադրանքներ կատարող ամերիկյան ուժեր չեն լինի։

Քիրբիի խոսքով՝ ԱՄՆ ռազմական առաքելության հաջորդ փուլը լինելու է իրաքցի զինվորականների հետ խորհրդակցելը, օգնելն ու հետախուզական տվյալների փոխանակումը։

Հիշեցնենք, որ օգոստոսին Աֆղանստանից ԱՄՆ բանակի դուրսբերման ֆոնին Քաբուլի վրա անսպասելի հարձակման արդյունքում երկրում իշխանությունը զավթել է Թալիբան ահաբեկչական կազմակերպությունը։ Նշենք, որ այդ պահից ԴԱԻՇ-ը մի շարք հարձակումներ է իրականացրել թալիբների դեմ։

Մասնավորապես, ԴԱԻՇ-ի աֆղանական մասնաճյուղն է ստանձնել Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 100 աֆղան խաղաղ բնակիչ, ինչպես նաև 13 ամերիկացի զինվորական։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան