copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:09 20-11-2021

Ինչպես Փաշինյանը «քցեց» նաև ուսուցիչներին

2020 թ. ապրիլին «Զրույց քաղաքացու հետ» ձևաչափով ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ մի մանկավարժ իրավացիորեն հարց էր ուղղել կառավարական ամառանոցում հարմարավետ տեղավորված Փաշինյանին, թե ինչու պաշտոնյաների նման իրենք էլ պարգևավճար չեն ստանում: Փաշինյանն էլ, իբրև «մուտիլովկայի» բացարձակ չեմպիոն՝ շրջանցելով հարցը, սկսել էր գովել ուսուցիչներին, թե արտակարգ դրության պայմաններում նրանք ֆանտաստիկ աշխատանք են կատարում, և ուրախ է, որ արձանագրվեց հեռավար կրթության իրականացմանը նրանց պատրաստ լինելը: Ապա քիչ անց շեշտել էր, որ չի ցանկանում այնպիսի խոստումներ տալ ուսուցիչներին, որոնք ճգնաժամի պայմաններում կարող են հավելյալ խնդիրներ առաջացնել երկրում:

Նա մանկավարժների «աչքն էր մտցրել» այն, որ բազմաթիվ մարդիկ դարձել են գործազուրկ ու շատ կուզենային աշխատել և թեկուզ քիչ աշխատավարձ ստանալ ուսուցիչների նման: Քանի որ ուսուցիչների աշխատավարձը փշի նման խրված էր Նիկոլ Փաշինյանի կառավարության կոկորդում, որոշեցին մոգոնել չհիմնավորված չափանիշներով ատեստավորմամբ աշխատավարձեր բարձրացնելու խորամանկ հնարքը:

Դրանով այս կառավարությունը լուծեց ուսուցիչներին լռեցնելու խնդիրը և մսխեց նրանց լավատեսության վերջին պաշարները, քանի որ առանց այն էլ ոգևորության բացակայությամբ էին մանկավարժներն աշխատում: Ընդ որում՝ ըստ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի՝ քննությանը մասնակցած 996 ուսուցիչների 47 %-ն է կարողացել հաղթահարել անցողիկ շեմը։ Արդյունքում՝ միայն 468 ուսուցչի աշխատավարձ կբարձրանա 30-50 %-ով, մինչդեռ Հայաստանում 37000 ուսուցիչ կա:

Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլոց, «քցեց» նաև ուսուցիչներին, որոնց թվում, թերևս, եղել են մարդիկ, որոնք 2018-ին «դուխով» գլխարկ ու շապիկ են հագել ու փողոց փակել:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ