copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:40 20-11-2021

Ինչո՞ւ են լարված Ալեն Սիմոնյանի և անվտանգության աշխատակիցների հարաբերությունները. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

««Փաստ» թերթի տեղեկություններով, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարաբերություններն իր անվտանգության աշխատակիցների հետ բավականին լարված են: Բանն այն է, որ նա սովոր է ազատ տեղաշարժին, իրեն հաճախ կարելի էր տեսնել Երևանի փողոցներում քայլելիս, իսկ հիմա, կարգավիճակի բերումով, հանդիսանում է հատուկ պահպանվող անձ, ինչը նշանակում է, որ օրենքով սահմանված կանոններ և սահմանափակումներ են գործում: Նրան մշտապես ուղեկցում է անվտանգության 6 աշխատակից, ինչը նյարդայնացնում է Ալեն Սիմոնյանին: Ի դեպ, «հատուկ պահպանումը» առավել խիստ է դարձել Արարատ Միրզոյանի հետ կապված հայտնի միջադեպից հետո: Մեր ունեցած տեղեկություններով, Սիմոնյանը ոչ մի կերպ չի համակերպվում իր տեղաշարժերի ժամանակ այդքան մարդկանց ներկայությանը և ամեն կերպ փորձում է խուսափել նրանցից՝ դրանով, սակայն, անհարմար դրության մեջ դնելով ՊՊԾ աշխատակիցներին, որոնց գործառույթները սահմանված են օրենք»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը