Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:13 19-11-2021

Սաակաշվիլիի մոտ ուղեղի լուրջ հիվանդություն է ախտորոշվել․ նա կարող է մահանալ

Հայրենիքում ձերբակալված Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարող է կոմայի մեջ ընկնել։ Ինչպես պարզվել է, քաղաքական գործչի մոտ ախտորոշվել է գլխուղեղի լուրջ հիվանդություն, ինչի մասին ասված է օմբուդսմենի գրասենյակի հաղորդագրության մեջ։

Նրան այցելել են Վրաստանի հանրային պաշտպանի կողմից ստեղծված մի խումբ մասնագետներ։ Դա տեղի է ունեցել նրա առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Արդյունքում, նոյեմբերի 17-ի զեկույցում խումբը հիվանդի վիճակը գնահատել է «կրիտիկական և ծանր»։ Այժմ, հանձնարարականները անտեսելու պատճառով Սաակաշվիլին ձեռք է բերել ամենալուրջ բարդություններից մեկը։ Դա Վերնիկեի էնցեֆալոպաթիա է։ Այս դեպքում ամեն ինչ կարող է ճակատագրական լինել։

Այժմ փորձագիտական ​​խմբի անդամները հաստատել են Սաակաշվիլիին անհապաղ բարձր տեխնոլոգիական հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտությունը։

Մինչդեռ Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն նշել է, որ վարչությունը որոշել է բանտարկյալին բանտային հիվանդանոցից տեղափոխել Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ։ Այժմ իշխանությունները սպասում են նրա համաձայնությանը փոխադրման համար։

Սաակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում հոկտեմբերի 1-ին՝ հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո։ Նա մի քանի քրեական գործերով հեռակա դատապարտվել է։ Քաղաքական գործչի դեմ եւս երկու գործ է քննվում դատարաններում։

Այնուհետև քաղաքական գործիչը հացադուլ է հայտարարել, որը նա անցկացնում է մեկ ամսից ավելի։ Նախկին նախագահը սկսել է արյուն փսխել, և նրա դեմքը դեղնել է։ Ի վերջո Սաակաշվիլին ուշագնաց է եղել։ Նա հայտնվել է բանտի վերակենդանացման բաժանմունքում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով