copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:48 19-11-2021

Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳՆ-ները Լավրովին մեղադրել են պրոտոկոլը խախտելու մեջ

Ֆրանսիան և Գերմանիան Ռուսաստանին մեղադրել են դիվանագիտական պրոտոկոլը ​​խախտելու մեջ՝ Դոնբասում հակամարտության կարգավորման վերաբերյալ երեք երկրների արտգործնախարարների նամակագրությունը Մոսկվայի կողմից հրապարակելուց հետո։ Ուկրաինայի ԱԳՆ-ն Ռուսաստանի գործողություններն անվանել է «նորմանդական ձևաչափի»՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցությունների վերջնական ձախողում։

Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը նշել է, որ զարմանալի չէ, որ նման նամակագրությունը հրապարակվում է։ Միաժամանակ Մերկելը ցավում է, որ «նորմանդական ձևաչափով» գագաթնաժողովը չի կայանա մինչև իր լիազորությունների ավարտը, որի մասին նա խնդրել էր նախագահ Պուտինին։

Նոյեմբերի 17-ին հրապարակվել է Լավրովի նամակագրությունը Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Հայկո Մաասի և Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Այն բաղկացած է մի քանի նամակներից։ Առաջինում Լավրովը գրում է «նորմանդական ձևաչափով» հանդիպման նախապատրաստման մասին և ամփոփիչ հայտարարության նախագիծ առաջարկում։ Դրանում, ի թիվս այլ բաների, նշվում է Կիևի՝ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու անհրաժեշտությունը, իսկ հակամարտությունն անվանվում է ներուկրաինական։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը