Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:59 18-11-2021

Կարելի է ասել՝ հունից հանեցին. Լավրովը մեկնաբանել է իր նամակագրության հրապարակումը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել է Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հետ իր նամակագրության հրապարակման մասին։

«Կարելի է ասել՝ հունից հանեցին: Հավանաբար, իմ գործընկերների համար այդքան էլ պարկեշտ չէ այդպես վարվել, երբ վերջին երկու շաբաթվա ընթացքում ամեն օր, երբ քննարկվում էր արտգործնախարարների մակարդակով հանդիպելու իրենց նախաձեռնությունը, նրանք ամբարտավան, ոչ այնքան էթիկական հայտարարություններ էին անում, թե Պուտինը հրահանգել է, իսկ Լավրովը չի ուզում»,- ասել է Լավրովը։

Նա ասել է, որ նամակագրությունը չափազանցված է ցույց տալիս հարցի էությունը եւ «մինսկյան պայմանավորվածությունների սաբոտաժը»։ Նրա կարծիքով՝ նրանք չեն ցանկանում կատարել պայմանավորվածությունները, փորձում են դրանք վերաշարադրել։

Հիշեցնենք, որ Լավրովի՝ Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարներ Ժան-Իվ Լը Դրիանին և Հայկո Մաասին ուղղված նամակների պատճենները հրապարակվել են ՌԴ ԱԳՆ կայքում։ Այս քայլի պատճառն այն է, որ Ռուսաստանի դիրքորոշումը «նորմանդական ձեւաչափի» ներկայացուցիչների հնարավոր հանդիպումից առաջ խեղաթյուրված է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան