copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:19 18-11-2021

Նուրսուլթան Նազարբաևը հանդիպել է Նինո Բուրջանաձեի հետ

Ղազախստանի առաջին նախագահ, Անվտանգության խորհրդի ներկայիս նախագահ և երկրի Սահմանադրական խորհրդի անդամ Նուրսուլթան Նազարբաևը հանդիպել է վրացական ընդդիմադիր «Միասնական Վրաստան-Ժողովրդավարական շարժում» կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեի հետ։

Ինչպես հաղորդվում է Ղազախստանի նախկին նախագահի կայքում, հանդիպման ընթացքում Նազարբաևն ու Բուրջանաձեն մանրամասն քննարկել են տարածաշրջանային օրակարգը և միջազգային անվտանգության ամրապնդման հետագա հեռանկարները։

Մտքեր են փոխանակվել նաև «Աստանա ակումբի» հանդիպման ժամանակ հնչած մտքերի և առաջարկների շուրջ. հենց այս միջոցառմանը մասնակցելու համար է Բուրջանաձեն ժամանել Ղազախստան։

Նինո Բուրջանաձեն 2001-2008 թվականներին եղել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը, երկու անգամ զբաղեցրել է երկրի նախագահի պաշտոնը։ 2008 թվականից նա ընդդիմադիր «Միասնական Վրաստան-Ժողովրդավարական շարժում» կուսակցության ղեկավարն է։

Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանի նախագահն էր 1990-2019 թվականներին։ Այժմ նա Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարն է և իշխող «Նուր Օթան» կուսակցության նախագահը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ