copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:28 18-11-2021

Սաակաշվիլին ուշագնաց է եղել․ Բեկա Բասիլայա

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ով արդեն 49 օր հացադուլի մեջ է, փաստաբանների հետ հանդիպման ժամանակ կորցրել է գիտակցությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է քաղաքական գործչի փաստաբան Բեկա Բասիլայան։

Ըստ Բասիլայայի՝ երրորդ նախագահին ինչ-որ տեղ են տարել պատգարակով.

«Ես չեմ կարող բժշկական գնահատականներ տալ, բայց նա շատ ծանր վիճակում էր։ Երբ պատգարակը ներս էին բերել, ընկավ, շատ վատ վիճակում էր։ Միշան փաստաբանների հետ դուրս է եկել հանդիպումից, պետք է բարձրանար վեր, բայց երբ դուրս է եկել, տեղում ընկել է։ Սպաները փորձել են բացել նրա աչքերը, ապա դրել են պատգարակի վրա։ Հիմա ես չգիտեմ, թե նա ինչ վիճակում է։ Նրան տարան 10 րոպե անց, չգիտեմ որտեղ»,- լրագրողներին ասել է փաստաբանը։

Բասիլայան րոպեներ առաջ լքել է Թբիլիսիի Գլդանի բանտում գործող թիվ 18 բուժհաստատությունը։ Նրա խոսքով՝ այնտեղ մնում է Սաակաշվիլիի մեկ այլ պաշտպան՝ Նիկա Գվարամիան։

Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ պատրաստ է դադարեցնել հացադուլը, եթե իշխանությունները համաձայնեն իրեն բանտից տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը