copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:47 18-11-2021

«Ռուսաստանը կգժվի». Թուրքերի արձագանքը Էրդողանի քարտեզին

Haber7-ի ընթերցողները մեկնաբանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի լուսանկարվելը Ազգայնական շարժում կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ և նրա կողմից նվիրված «թյուրքական աշխարհի» քարտեզը։ Հարկ է նշել, որ այս քարտեզի վրա որպես «թյուրքական» նշված են Բուլղարիան, Իրանի հյուսիս-արևմուտքը, Ռուսաստանի հյուսիսկովկասյան որոշ հանրապետություններ, Արևելյան Սիբիրը, Կենտրոնական Ասիայի հանրապետությունները՝ առանց Տաջիկստանի և Աֆղանստանի։

Բահչելիի կուսակցությունը Էրդողանի ռեժիմի սյուներից մեկն է։ Ընդգծվում է, որ Բահչելին Էրդողանի մոտ մնացել է 45 րոպե, նրանք շփվել են, իսկ հետո ազգայնականը հեռացել է թուրք առաջնորդից՝ մամուլի համար հայտարարություններ չանելով։ Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես նույնպես որևէ կերպ չեն մեկնաբանել տեղի ունեցածը։

Բաժանորդներն ուշադրություն են հրավիրել այն բանի վրա, որ այս քարտեզը պարունակում է ակնարկ, որ Անկարան մտադիր է աջակցել ոչ թե մուսուլմաններին, այլ կոնկրետ թյուրք ժողովուրդներին։ «Ռուսաստանը կգժվի», «Քարտեզով շատ կարևոր ազդանշան է տրվել, շնորհավորում եմ։ Թող Տերը հավերժ պահպանի մեր միասնությունն ու համերաշխությունը», «Ալլահի թույլտվությամբ շուտով, Աստված տա, կստեղծվի Թյուրքական պետությունների միությունը», «Ազդանշան և՛ բարեկամին, և՛ թշնամուն: Իսկ գլխավոր ազդանշանը ռուսական արջին», «Միասնություն, միասնություն, միասնություն… Միայն այդպես կարող ենք հաղթել անհավատների բանակին», «Քայլ առ քայլ դեպի Մեծ Թուրան»,- գրում են ընթերցողները:

Ի դեպ, քաղաքագետ Եվգենի Սատանովսկին կարծում է, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ իր համագործակցությամբ նպաստում է որոշ մարդկանց հարստացմանը և պայմաններ ստեղծում իր փլուզման համար։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան