copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:22 18-11-2021

Կառավարությունը դիտարկում է հաջորդ տարվա բոլոր աշխատանքային և ոչ աշխատանքային օրերը

Կառավարությունը նախատեսում է որոշմամբ սահմանել հաջորդ տարվա բոլոր աշխատանքային և ոչ աշխատանքային օրերի փոխատեղումները: Այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարը, նախ անդրադառնալով Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերը կրճատելու նախագծի վերաբերյալ Մայր Աթոռի առաջարկին՝ ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 5-ը և 7-ը, ասաց. «Այդ հարցը քննարկվել է թե մեր թիմի ներսում, թե կուսակցության հետ միասին: Եվ մենք համարել ենք, որ եթե ընդառաջենք Մայր Աթոռի առաջարկին, ապա ռեֆորմն ընդհանրապես իր իմաստը կորցնում է: Եվ այդ տեսանկյունից ոչ նպատակահարմար ենք համարել Մայր Աթոռի առաջարկն ընդունելը»:

Ըստ նախարարի՝ կառավարությունը շատ մանրամասն հիմնավորումներ է տվել, թե ինչպես կփոխվի տնտեսության աշխատանքը հունվար ամսին՝ Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերը կրճատելու արդյունքում: «Դա ամենաքիչն է, որը մենք ակնկալում ենք այս փոփոխության արդյունքում»,-նշեց նախարարը:

Նա հիշեցրեց՝ այդ նախագծի առնչությամբ տարբեր առաջարկներ են եղել թե «Հայաստան» խմբակցությունից, թե «Քաղաքացիական պայմանագիր»-ից, թե Մայր Աթոռից, թե անհատներից: «Ընդ որում ուրիշ տիպի առաջարկներ էլ են եղել՝ օրինակ մի որոշմամբ սահմանել հաջորդ տարվա բոլոր աշխատանքային և ոչ աշխատանքային օրերի փոխատեղումները: Դա մենք ևս տրամաբանական առաջարկ ենք համարել և հիմա դիտարկում ենք դրա իրականացումը»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկների ուսումնասիրության արդյունքում ընտրվել է արդեն ընդունված առաջարկը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը