copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:29 17-11-2021

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորները թողեցին ու ցուցադրաբար դուրս եկան ԱԺ դահլիճից

Քիչ առաջ լեզվակռիվ սկսվեց ԱԺ ընդդիմության «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի և նրա հարցերին պատասխանող Նիկոլ Փաշինյանի միջև: Մամիջանյանը հիշեցրեց Փաշինյանի` որոշ ժամանակ առաջ արտահայտած այն միտքը, որ չկրակելու հրաման տվողը դավաճան է, ապա հիշեցրեց նրա` ամիսներ առաջ հայտարարած այն միտքը, թե Սև լճի 30 տոկոսի համար հո պատերազմ չէի՞ սկսելու» ու հռետորաբար հարցրեց. «Պետական դավաճանությունը պոզով-պոչո՞վ է լինում»:

Այնուհետև նկատեց, որ լավ է, որ արդարադատության նախարարը որոշել է նորոգել քրեակատարողական հիմնարկները, քանզի, ըստ Մամիջանյանի, շուտով Փաշինյանն է այդ հիմնարկներում հայտնվելու:

Մինչ Փաշինյանը կարձագանքեր պատգամավորի ասածներին, տեղից սկսեցին ռեպլիկներ բաց թողնել «ուսապարկերը», ինչին արձագանքեցին նաև «Պատիվ ունեմ»-ի պատգամավորները, առաջացավ վեճ, որի պատճառով Նիկոլ Փաշինյանը չէր կարողանում շարունակել իր խոսքը, «Պատիվ ունեմ»-ի պատգամավորները` Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը, Աննա Մկրտչյանն ու Տարոն Մարգարյանը, թողեցին ու ցուցադրաբար դուրս եկան դահլիճից:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում