copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:15 17-11-2021

Նշվել են լյարդի համար վնասակար չորս մթերքները

Լյարդը մարդու օրգանիզմի կարևոր գործառույթ է կատարում՝ այն մաքրում է տոքսինները, գրում է չինական Sina թերթը։ Սակայն լյարդը ենթակա է տարբեր հիվանդությունների՝ հեպատիտի, ցիռոզի և այլն: Լյարդը չունի ցավի ռեցեպտորներ, որոնք թույլ կտան հայտնաբերել և վերացնել հիվանդությունը վաղ փուլերում։

Ուստի լյարդի հետ կապված որևէ խանգարում ունեցողների համար սնունդը մեծ նշանակություն ունի։ Առաջին հերթին անհրաժեշտ է հրաժարվել ստամոքս-աղիքային տրակտը գրգռող և կծու սննդից։

Պետք է նաև խուսափել խոլեստերինով հարուստ մթերքներ օգտագործելուց։ Խոլեստերինը լրացուցիչ սթրես է առաջացնում այս օրգանի վրա։ «Ուստի այս դեպքում պետք է սահմանափակել խոլեստերինով հարուստ մթերքները, ինչպիսիք են ձվի դեղնուցը և կենդանիների ներքին օրգանները»,- ընդգծվում է նյութում։

Վտանգավոր է նաև բորբոսնած սնունդը։ Երբ գետնանուշը, սոյայի հատիկները, եգիպտացորենը բորբոսնում են, դրանց վրա առաջանում է դեղին ասպերգիլուս, որն օժտված է թունավոր հատկություններով։ Այն շատ վնասակար է լյարդի համար և կարող է առաջացնել լյարդի նեկրոզ։

Դե, և, իհարկե, պետք է հրաժարվել ալկոհոլից, որը շատ վնասակար է այս օրգանի հիվանդությունների համար։

Ընդհանուր առմամբ, մասնագետները խորհուրդ են տալիս լյարդի հիվանդությունների դեպքում սննդակարգում ներառել ավելի շատ բուսական սնունդ և խմել թույլ թրմած թեյ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել