Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:00 17-11-2021

Արմեն Սարգսյանը ադրբեջանցիների ներխուժման մասին պատմել է Սինգապուրի նախագահին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ադրբեջանցիների կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել Սինգապուրի նախագահ Հալիմա Յակոբին։ Տեղեկությունը հայտնում է նախագահի աշխատակազմը` հավելելով, որ Սինգապուրում գտնվող Սարգսյանը հանդիպել է Յակոբի հետ։

Հայտնել էինք, որ նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։

«Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմության, Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի, մարդասիրական խնդիրների և Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Յակոբն էլ իր հերթին նշել է, որ պատրաստ են մի շարք ոլորտներում իրենց փորձառությամբ ու խորհուրդներով օգնել Հայաստանին:

Ամենից շատ դիտված