Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:37 17-11-2021

Ռուսները զարմացած են հայ պաշտոնյաների այս անփութությունից ու անտարբերությունից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած արդեն մի քանի օր է՝ հայկական սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանցիները ոտնձգություններ են իրականացնում, իսկ երեկ լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեցին Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում, սակայն հայկական կողմը հապաղում էր դիմել ռուսական կողմին` օգնության խնդրանքով:

Միայն երեկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարեց. «Դիմում ենք ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ գոյություն ունեցող 1997 թ․ պայմանագրի շրջանակներում՝ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով»։ Եվ ասաց, որ գրավոր ընթացակարգով պաշտոնապես կդիմեն։ Սակայն խնդիրն անգամ պաշտոնապես` որպես պետությանը դիմելը չէ, այլ Հայաստանում եւ Արցախում տեղակայված ռուսական զորամիավորումների հետ տարրական համագործակցությունը:

Մինչեւ վերջերս թե՛ Արցախում, թե՛ Սյունիքի սահմանային գոտում ցանկացած միջադեպի ժամանակ, անգամ երբ ադրբեջանցիները մի ոչխար են առեւանգել հայ գյուղացուց, հայկական կողմը կապ է հաստատել ռուսական խաղաղապահների ղեկավարության հետ եւ փորձել է հնարավորինս արագ եւ անկորուստ շտկել իրավիճակը։ Ինչ-որ պահից այդ համագործակցությունը դադարել է, եւ ռուսներին այլեւս չեն դիմել: Մենք տեղեկացանք, որ ռուսները զարմացած են հայ պաշտոնյաների այս անփութությունից ու անտարբերությունից»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան