copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:29 16-11-2021

Ամերիկյան USS Porter հրթիռային կործանիչը լքել է Սև ծովը

ԱՄՆ-ի հրթիռային USS Porter կործանիչը լքել է Սև ծովը։ Այս մասին Twitter-ում հայտնում է ԱՄՆ վեցերորդ նավատորմը։

«USSPorter-ը (DDG 78) լքել է Սև ծովը և ժամանել Ստամբուլ՝ նոյեմբերի 16-ին նավահանգիստ նախատեսված այցի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ USS Mount Whitney նավը և USS Porter հրթիռային կործանիչը ժամանել են Ռումինիա՝ Կոնստանցայի ծովային նավահանգիստ։

Մեկ օր առաջ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ ամերիկյան Porter կործանիչը, Mount Whitney հրամանատարական նավը և John Lenthall տանկերը գտնվում են Սև ծովի հարավարևմտյան մասում և շարունակում են շարժվել դեպի արևմուտք։

Նաև ռուսական ռադարները Սև ծովի օդային տարածքում օրական հայտնաբերել են ՆԱՏՕ-ի երկրների հետախուզական ինքնաթիռների թռիչքներ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը