copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:56 16-11-2021

Զորքերին միայն մեկ հրահանգ պետք է տրվի` պահել այն գիծը, որտեղ կանգնած են․Օհանյան

Զորքերին միայն մեկ հրահանգ պետք է տրվի` պահել այն գիծը, որտեղ կանգնած են։ Իսկ այսպես` առանց կրակոցի հանձնվելը նշանակում է` ցուցում է տրված չկրակել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով 4 դիրքերից մեր զինվորների դուրս գալուն։

«Այն, որ 4 դիրքեր հայտնվել են հակառակորդի դիտարկման ներքո, դա փաստում է, որ զորքերին ցուցում չի տրված` ինչպես գործել և անհրաժեշտության դեպքում թույլ չտալ, որ հակառակորդը մխրճվի մեր բանակ։ Այսինքն` ցանկացած տարածք կարող են մտնել ադրբեջանցիները»,–ասաց Օհանյանը։

Նրա խոսքով` այս դեպքում պետք է քրեական գործ հարուցվի և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Օհանյանը շեշտեց` եթե 2 կողմերին հրահանգ է տրված չկրակել, ապա բոլոր անցքերը պետք է փակել, որ ներխուժումներ չլինեն։

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանը չպետք է դիմի ՀԱՊԿ–ին` Օհանյանը պատասխանեց, որ այո, պետք է դիմի։ Օհանյանը նշեց` իրավիճակում, երբ հակառակորդը մխրճված է մեր սահմաններ, իշխանությունն այդ գործիքակազմը պետք է կիրառի` դիմելով ՀԱՊԿ–ին, որպեսզի ազդեն Ադրբեջանի վրա զորքերը հետ քաշելու համար։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ