copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:55 16-11-2021

Արցախի խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել

Նոյեմբերի 16-ին Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ, որը նախագահում էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Նիստի քննարկմանն էր ներկայացվել ««Զենքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը։

Նախագծերը ներկայացնելիս ԱՀ ՆԳՆ ոստիկանությյան պետ Արտեմ Հարությունյանը տեղեկացրել է, որ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հանձնաժողովի նիստում պատգամավորների հնչեցրած 2 առաջարկություն ընդունվել և ներառվել են փաթեթում։

Օրենքների նախագծերի փաթեթը նախօրեին քննարկվել և արժանացել էր գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը։

Մտքերի փոխանակությամբ հանդես է եկել «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։

Հաջորդիվ խորհրդարանը 27 ձայնով կողմ է քվեարկել նախագծերի փաթեթին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին