copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:33 16-11-2021

Pfizer-ը կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոցի փորձարկումներ կսկսի Ռուսաստանում

«Ռոսզդրավնադզոր»-ը ամերիկյան Pfizer դեղագործական ընկերությանը Ռուսաստանում COVID-19-ի դեմ պայքարի համար նոր դեղամիջոց փորձարկելու թույլտվություն է տվել։ Խոսքը Paxlovid անվանումով դեղամիջոցի մասին է, գրում է «Վոսոմոստի»-ն։

Դեղամիջոցների պետական ​​գրանցամատյանում հրապարակված տեղեկատվության համաձայն, հետազոտությանը կմասնակցի 90 չափահաս, որոնք տանը շփվել են կորոնավիրուսով վարակվածների հետ։ Հետազոտությունները կիրականացվեն Ռուսաստանի մի քանի տարածաշրջանների պետական ​​և մասնավոր բժշկական հաստատությունների բազայի վրա։

Paxlovid-ը (պրոտեազի ինհիբիտոր + ռիտոնավիր) ստեղծվել է հիվանդության ծանր ընթացքի բարձր և միջին ռիսկայնությամբ հիվանդների բուժման համար: Մշակողները պնդում են, որ այն 89%-ով նվազեցնում է հոսպիտալացման կամ մահվան վտանգը։

Բացի Ռուսաստանից, ուսումնասիրություն կանցկացվի նաև աշխարհի այլ երկրներում։ Pfizer-ը խոստացել է ապահովել դեղամիջոցի համաշխարհային մատակարարում, եթե այն հաստատվի դեղամիջոցների տեղական կարգավորողների կողմից:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում