copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:33 16-11-2021

Խորհրդարանը գերիների վերադարձի հարցով փակ նիստ կգումարի

Խորհրդարանն այսօր հերթական նիստում հավանության արժանացրեց ԱԺ պատգամավորների առնվազն 1/5-ի կողմից ներկայացված առաջարկը` ռազմագերիների, պատանդների, անհետ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագրի պարզման ու հայրենիք վերադարձնելու խնդիրները քննարկելու նպատակով ԱԺ փակ նիստ հրավիրելու մասին։

Փակ նիստում խորհրդարանը կլսի իրավասու մարմինների ներկայացուցիչների մեկնաբանությունները` գերիների ու անհետ կորածների հարցով։

Առաջարկն ընդունվեց 61 կողմ ձայնով` միաձայն։

Նշենք, որ ընդդիմությունն առաջարկի քվեարկությանը չէր մասնակցում, քանի որ մինչ այդ բոյկոտել էր խորհրդարանի աշխատանքն ու հեռացել դահլիճից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ