copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:59 16-11-2021

Բիթքոինը չորս տարվա ընթացքում առաջին անգամ թարմացվել է

Չորս տարվա ընթացքում առաջին անգամ տեղի է ունեցել բիթքոինի թարմացում՝ Taproot անվանումով. Այն թողարկվել է նոյեմբերի 14-ին, հաղորդում է CNBC-ն։

Թարմացումների հիմնական մասը կապված է գաղտնիության և էլեկտրոնային ստորագրությունների հետ: Ներկայում այս թվային արժույթը գործում է համակարգում, որը էլեկտրոնային ստորագրություն է ստեղծում դրամապանակի բանալիի օգնությամբ՝ երաշխավորելով, որ բիթքոինը կարող է ծախսվել միայն օրինական սեփականատիրոջ կողմից:

Թարմացված տարբերակում գործարքները կարող են իրականացվել մի քանի ստորագրություններով։ Գործնականում դա հնարավորություն կտա ավելի լավ պահպանել օգտատերերի անանունությունը, հաղորդում է հեռուստաալիքը։

Փոփոխությունները կընդլայնեն նաև խելացի պայմանագրերի՝ բլոկչեյնում «գաղտնագրված» գործարքների օգտագործման հնարավորությունը: Թարմացման շնորհիվ նման պայմանագրերը «էժանացել են ու փոքրացել» տեղեկատվական ծավալի առումով։ Ապագայում դրանք կարող են օգտագործվել ցանկացած տեսակի գործարքների համար: Նաև խելացի պայմանագրերը հնարավորություն կտան տարբեր ծառայությունների կամ ապրանքների համար վճարել առանց միջնորդների:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում