copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:14 15-11-2021

Միջպետական կրքեր ՊՆ-ում․ ինչո՞ւ ազատվեց Արշակ Կարապետյանը

Այսօրվա գլխավոր լուրը վերաբերում էր Հայաստանի պաշտպանության նախարարին․ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատեց Արշակ Կարապետյանին և նրա փոխարեն նշանակեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին։

Մամուլում գրվեց, որ Արշակ Կարապետյանին աշխատանքից ազատելու պատճառն այն է եղել, որ վերջինս հրաժարվել է զինվորներին նահանջի հրաման տալուց։ Արշակ Կարապետյանի «հերոսացման» ակնարկներ ևս եղան․ իբրև թե Արշակ Կարապետյանը նշանակումից հետո մշտապես Փաշինյանին հասկացրել է, որ ինքը դեմ է նրա նահանջողական և պարտվողական կեցվածքին և կառավարության անդամների մեջ ունեցել է «ընդդիմադիրի» կեցվածք։

Սակայն իրականում Արշակ Կարապետյանի այս կեցվածքը պայմանավորված է եղել ռուսական դիրքորոշմամբ։ Հայտնի է, որ Հայաստանի պաշտպանության արդեն նախկին նախարարը նշանակվել էր Ռուսաստանի համաձայնությամբ և առանձին կապ ուներ պաշտոնական Մոսկվայի հետ։ Ա․ Կարապետյանի հետ գլխավոր խնդիրն առաջացել է նրանից, որ նա, մինչ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունների կատարումը, դրանց մասին տեղյակ էր պահում Մոսկվային, իսկ ռուսները դեմ են փաշինյանական ինքնագլուխ զիջումներին։

Մասնավորապես, պաշտոնական Մոսկվան լուրջ կասկածներ ունի, որ, եռակողմ բանակցություններից բացի, Նիկոլ Փաշինյանն առանձին բանակցում է Իլհամ Ալիևի հետ, ու թեև ռուսները թույլ չեն տալիս, որ Հայաստանը ստորագրի միակողմանի զիջումների վերաբերյալ պայմանագիրը, Նիկոլ Փաշինյանը, առանց պայմանագիրը ստորագրելու, իրականացնում է բանավոր խոստացած բոլոր զիջումները։

Սուրեն Պապիկյանի նշանակմամբ Նիկոլ Փաշինյանն արդեն վստահ է, որ ռուսներն իր նախարարից չեն իմանա իր հանձնարարությունների մասին, և նոր նախարարն առանց առարկելու կկատարի իր բոլոր հանձնարարությունները։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը