copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:49 13-11-2021

Ռուսաստանցի զինվորականներն ավելի քան 26 հազար զինամթերք են ոչնչացրել Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուսաստանցի սակրավորները մեկ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում ոչնչացրել են ավելի քան 26 հազար զինամթերք, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանյան խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչ Իլյա Ստոլիչնիի խոսքով, 2020թ.-ի նոյեմբերի 23-ից ռուսաստանցի խաղաղապահները պայթուցիկ առարկաներից մաքրել են ավելի քան 2000 հեկտար տարածք, ինչպես նաև 683 կմ ճանապարհ և մոտ 2000 շենք։

Նախարարությունից հաղորդել են, որ Ասկերանի շրջանի Բալիջա գյուղի մերձակայքում գտնվող տարածքի ականազերծման ժամանակ զինվորականները հայտնաբերել են հակահետևակային սեղմվող PMN-1 ական, որը վտանգի երկրորդ աստիճանի է։ Այն տեղում ոչնչացվել է ներդրված պայթուցիկով։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը