copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:24 12-11-2021

Կիպրոսի թուրքերի ինքնահռչակ պետությունը կարող է միանալ Թյուրքական խորհրդին․ Էրդողան

Հյուսիսային Կիպրոսի Ինքնահռչակ Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ) շուտով կարող է ընդունվել Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդում (CCTS, Թյուրքական խորհուրդ): Այս սցենարի մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում անցկացվող CCTS անդամ երկրների VIII գագաթնաժողովի բացման ժամանակ։

«Մենք անկեղծորեն ցանկանում ենք առաջիկա ժամանակաշրջանում տեսնել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը մեր շրջանում, որից հետո մեր կազմակերպությունը էլ ավելի կհարստանա»,- ասել է նա։ Հեռարձակումը վարում է TRT հեռուստաալիքը։

Էրդողանը նաև հույս է հայտնել, որ Թյուրքական խորհուրդը կնպաստի ՀԿԹՀ-ի «շրջափակման վերացմանը»։

Կիպրոսը բաժանված է հունական և թուրքական համայնքների միջև 1974 թվականին թուրքական զինված ներխուժումից հետո։ 1983 թվականին ստեղծվել է ՀԿԹՀ-ն, որը համաշխարհային հանրության մեջ ճանաչում է միայն Անկարան։ Խնդիրը լուծելու կողմերի բազմիցս փորձերը դեռ դրական արդյունքի չեն հանգեցրել։ Կղզու համայնքների ղեկավարների, Կիպրոսի անվտանգության երաշխավոր երկրների արտաքին գործերի նախարարների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ապրիլին Ժնևում կայացած վերջին գագաթնաժողովի ընթացքում կիպրական թուրքական կողմը առաջ է քաշել ճանաչման հարցը։ Այս մոտեցումը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի դրույթներին։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել