copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 15:50 13-04-2025

ԱՎԾ-ն հրապարակել է սարսափելի թվեր. ինքնահռչակ տգետը քանդում է պետությունը և տնտեսությունը

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տգետի աշխատանքը եվ հույսը։ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվել են սարսափելի թվեր։ 2025 թվականի առաջին երկու ամիսների ամփոփ տվյալները 2024 թվականի նույն ամիսների համեմատ բացել են տգետի աշխատանքի եվ հույսի գաղտնիքը։

Այսպես, արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է քսան տոկոսով, արտահանումը նվազել է վաթսուն տոկոսով, ներմուծումը 46 տոկոսով։ Սա ինքնահռչակ տգետի աշխատանքի արդյունքն է։
Իսկ որն է տգետի հույսը։

Նույն ժամանակաշրջանների համեմատությամբ ծառայությունների ոլորտը աճել է 12 տոկոսով, իսկ առևտրի ոլորտն աճել է 8 տոկոսով։ Ինչ է սա նշանակում՞: Ծառայությունների ոլորտի մեջ զգալի կշիռ ունի բանկային ոլորտը, որը պարզապես քերթում է հաճախորդներին։ Իսկ առևտրի ոլորտի աճը պայմանավորված է գների աճով, որը սովամահության եզրին է կանգնեցրել թոշակառուներին։

Կարող ենք արձանագրել, որ ինքնահռչակ տգետը տապալել է արդյունաբերական երկիր լինելու հրամայականը եվ բանկերի եվ խոշոր ներկրողների հետ քերթում է ժողովրդին։ Ինչու ենք այդպես կարծում՞:

1. 2024 թվականին ռեկորդային 364 մլրդ դրամ շահույթ ստացած բանկերին ինքնահռչակ տգետի կառավարությունը անհուսալի վարկերը մարելու համար նվիրում է պետական բյուջեի եկամտահարկի գումարները։

2. ՀՀ կենտրոնական բանկը արհեստական կերպով իջեցնում է արտարժույթի գինը, որի օգնությամբ խոշոր ներկրողները ստանում են ներդրված ֆինանսների ետ վերադարձի արագություն։

Ինքնահռչակ տգետը քանդում է պետությունը եվ տնտեսությունը, որը կարող էր ապագա ռևանշի համար բազա հանդիսանալ»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում