copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:42 12-11-2021

Հայաստանն ու Ադրբեջանը վիճել են ԱՊՀ խորհրդի նիստում․ Մհեր Գրիգորյանի պատասխանը Ասադովին

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստում բանավեճ սկսվեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի միջև:

Ադրբեջանի ներկայացուցիչը նիստի եզրափակիչ մասում խոսք խնդրեց, որպեսզի պատասխանի Գրիգորյանի հիմնական ելույթին, որն ավելի վաղ հնչել էր հենց Ասադովի հիմնական խոսքից ելնելով:

Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողներին Ասադովը Ասադովը դիվերսանտներ անվանեց։ Նաև ասաց, որ ոչ մի Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, այլ կա միայն Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական տարածաշրջան:

Գրիգորյանը որոշեց նրան պատասխանել և խոսքի իրավունք խնդրելով՝ ընդգծեց, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ամբողջությամբ կատարել և կատարում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթները: Բացի այդ, նա կոչ արեց Ադրբեջանին հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից՝ կրկնելով ավելի վաղ արտահայտած այն թեզը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով:

Արցախյան վերջին պատերազմից հետո հայ գերիների խնդիրը շարունակում է մնալ ամենածանրը։ Այն խորանում է նրանով, որ Բաքուն հրաժարվում է նրանց հստակ թիվը նշել, ընդ որում՝ Շիրակի մարզի 62 հայ կամավորներից բաղկացած խումբը գերի է վերցվել նոյեմբերին ստորագրված հայտարարությունից մեկ ամիս անց՝ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ։ Ի դեպ, հենց նրանց մասին է Ասադովը խոսում՝ դիվերսանտ անվանելով։ Նրանցից մի քանիսին միայն Ադրբեջանը վերադարձրել է ականապատ դաշտերի 3 փաթեթ քարտեզների դիմաց։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը