copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:37 12-11-2021

Թուրքիայում ազատազրկման են դատապարտել ընդդիմադիր առաջնորդի կնոջը

Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահ, արդեն 5 տարի անազատության մեջ գտնվող Սելահեթթին Դեմիրթաշի կինը՝ Բաշաք Դեմիրթաշը, դատապարտվել է ազատազրկման երկուսուկես ժամկետով, գրում է ermenihaber-ը։

Դատավճիռը կայացրել է Դիարբեքիրի 6-րդ ծանր հանցագործությունների դատարանը։

Բաշաք Դեմիրթաշի փաստաբանները գրավոր հայտարարություն են տարածել, որում ապօրինի և անարդարացի են որակել դատարանի որոշումը։ Հայտարարությունում նշվել է, որ 2015 թվականին տարած վիրահատությունից հետո ուսուցչուհի Բաշաք Դեմիրթաշի՝ դպրոց ներկայացրած բժշկական եզրակացությունը ոչ թե կեղծ է, ինչպես պնդում է դատարանը, այլ պարզապես դրանում առկա է ամսաթվի սխալ։

Բաշաք Դեմիրթաշի դեմ դատական գործընթաց էր սկսվել դեռ 2018 թվականին։ Նա մեղադրվում է 2015 թվականին կեղծ բժշկական եզրակացություն աշխատավայր ներկայացնելու մեջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ