copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:51 12-11-2021

Մոլերում ոստիկանները թաքնվում, ապա տուգանում են քաղաքացիներին․ Իրավունք

«Ինչպես արդեն գիտենք` նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել հանրային բաց տարածքներում պարտադիր դիմակ կրելու պարտադրանքը: Թեեւ աշխարհում` Հայաստանից բացի, որեւէ այլ երկրում, բաց տարածքում դիմակ կրելը պարտադիր չէ, սակայն Հայաստանի գործող իշխանությունները տարբերվելու եւ ինքնատիպ երեւալու մեծ բարդույթներ ունեն:

Թեեւ արդեն նշեցինք, որ նոյեմբերի 1-ից դիմակ կրելու պարտադրանքը բաց տարածքներում է, սակայն ոստիկանությունն առավել շատ փակ տարածքներում է «անակնակալ» մատուցում կիսաքաղց, թանկացումներին մի կերպ դիմացող «հպարտ» քաղաքացուն: Մեր հավաստի տեղեկություններով` օրինակ «Դալմա գարդեն մոլում» ոստիկանները թաքնվում են դռան հետեւում, ապա դիմակ չկրող քաղաքացիներին անմիջապես տուգանում:

Մեր աղբյուրը նշում է, որ առեւտրի սրահներում, դռան դիմաց անվտանգության աշխատակիցը մշտապես ջերմաչափում, ապա քաղաքացիներին հորդորում է դիմակ կրել, սակայն հիմա ոստիկաններն անվտանգության աշխատակիցներին թույլ չեն տալիս իրենց աշխատանքն իրականացնել, որպեսզի «դիմակազերծ» անեն քաղաքացիներին:

Սա այն դեպքում, երբ իշխանական Անդրանիկ Քոչարյանը պնդում է, թե լավ է անում, որ դիմակ չի կրում: Հետաքրքիր է, տուգանվե՞ց արդյոք Անդրանիկ Քոչարյանը, իհարկե` ոչ»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ