copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:44 11-11-2021

Բայդենը և ԵՀ ղեկավարը մտահոգված են Բելառուսից անօրինական միգրանտների հոսքով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զրուցել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ, հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Նրանք, մասնավորապես, քննարկել են Եվրամիության և Բելառուսի սահմանին տիրող հումանիտար իրավիճակը՝ խորը մտահոգություն հայտնելով անօրինական միգրացիոն հոսքերի վերաբերյալ։

Բացի այդ, Բայդենը և ֆոն դեր Լյայենը վերահաստատել են իրենց հանձնառությունը Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցում։

Նրանք զրուցել են նաև կորոնավիրուսային համաճարակի, կլիմայի փոփոխության, ենթակառուցվածքների, ինչպես նաև Հյուսիսային Իռլանդիայում կայունության պահպանման վերաբերյալ։

Ամենից շատ դիտված